Պենտագոնը չի հաստատել Թրամփի՝ Բեյրութի պայթյունի առնչությամբ արած հայտարարությունը

Պենտագոնը չի հաստատել Թրամփի՝ Բեյրութի պայթյունի առնչությամբ արած հայտարարությունը

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը չունի տվյալներ այն մասին, որ Բեյրութի նավահանգստի պայթյունը տեղի է ունեցել հարձակման հետեւանքով։ Այս մասին հայտնում է CNN-ը, վկայակոչելով Պենտագոնում ունեցած իր աղբյուրների փոխանցած տեղեկությունները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ իր մի քանի գեներալներ հայտարարել են, որ Բեյրութի պայթյունը առաջացել է հարձակման հետեւանքով։ Պենտագոնում զարմանք են հայտնել, ասելով, որ իրենք տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսում նախագահը եւ հավելել, որ եթե նման տվյալներ լիներ, ապա ամերիկյան իշխանությունները անհապաղ քայլեր կձեռնարկեին Լիբանանում սեփական զորակազմի անվտանգությունը ապահովելու համար