Արաբական երկրներն ունեն իրենց առաջին կին աստղագնացը

Արաբական երկրներն ունեն իրենց առաջին կին աստղագնացը

Արաբական Միացյալ Էմիրություններում հայտարարել են երկու նոր աստղագնացների անունները։ Նրանցից մեկը կին է։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄԷ վարչապետ Մուհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը։ Այսպիսով՝ արաբական երկրներն արդեն ունեն իրենց առաջին կին աստղագնացը։ Վերջինիս անունն է Նուրա ալ-Մաթրուշ։ ԱՄԷ մյուս նոր աստղագնացը Մոհամմեդ ալ Մուլլան է։ Նրանք շուտով կմիանան NASA-ի ծրագրին։

Նշենք, որ ԱՄԷ առաջին տիեզերագնացը Հազաա ալ Մանսուրին էր, ով ռուսական տիեզերանավի անձնակազմի կազմում է ուղեւորվել տիեզերք 2019-ին։