«Դիլիջան» բժշկական կենտրոնում բացված COVID-19 բաժանմունքն օգոստոսի 1-ից այլևս չի գործում

«Դիլիջան» բժշկական կենտրոնում բացված COVID-19 բաժանմունքն օգոստոսի 1-ից այլևս չի գործում

«Դիլիջան» բժշկական կենտրոնում բացված COVID-19 բաժանմունքն օգոստոսի 1-ից այլևս չի գործում։ Այս մասին տեղեկացնում է բուժկենտրոնի մամուլի ծառայությունը։ «Ուրախությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի նվազման հետ կապված Դիլիջանի Բժշկական Կենտրոնը վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին: Հպարտությամբ ենք նշում, որ մենք նույնպես մեր փոքր լուման ենք ներդրել այս վարակի դեմ լարված և անձնվեր պայքարում, որ տարվում է ողջ հանրապետությունում և պատվով ենք կատարել մեր առջև դրված խնդիրները: Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 12-ից մինչև հուլիսի 31-ը Դիլիջանի Բժշկական Կենտրոնում բուժում է ստացել COVID-19 դրական մոտ 200 բուժառու: Ուզում ենք խորին շնորհակալություն հայտնել այն անձանց, որոնք ներգրավված են եղել այդ հերոսական աշխատանքում՝ բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, մայրապետներին, ախտորոշիչ բաժանմունքի աշխատակիցներին, սննդի մատակարարման աշխատողներին, կազմակերպիչներին: Դիլիջան բժշկական կենտրոնում բացված COVID-19 բաժանմունքը օգոստոսի 1-ից այլևս չի գործում: Շենքն ամբողջությամբ ախտահանվել է, գործում է նախկին բնականոն հունով և պատրաստ է ընդունել պացիենտներին»,- մասնավորապես ասված է հաղորդագրությունում։