Միայնությունն այնքան վտանգավոր չէ, որքան կարծում էին․ գիտնականներ
Գիտնականները պարզել են, որ միայնությունն այնքան էլ վտանգավոր չէ մարդու առողջության համար, որքան կարծում էին մինչ այդ։ Մինչ այս հայտարարությունը, գիտնականները կարծում էին, որ միայնությունը եւ միայնակ կյանքը կարող են առաջացնել եւ խորացնել այնպիսի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, ինչպիսիք են՝ դեպրեսիան, տագնապներն ու անքնությունը։ Նաեւ կարծում էին, որ միայնությունը կարող է առաջացնել հիպերտոնիա, մարսողության հետ կապված խնդիրներ, նույնիսկ պատճառ դառնալ վաղաժամ մահվան։
Նորագույն հետազոտությունները, սակայն, ապացուցել են, որ որոշ հիվանդություններ, որոնք մինչ այս ասում էին, որ կապված են միայնության հետ, այլ պատճառներ ունեն իրականում։ Ներկայումս արդեն գիտնականները նշում են, որ միայնությունն, իհարկե առաջացնում է դեպրեսիա եւ այլ էմոցիոնալ խանգարումներ, սակայն մնացած հիվանդությունները, որոնց առաջացումը վերագրվում էր միայնությանը, այլ պատճառներ ունեն եւ միայնության հետ կապ չունեն։
Կարծիքներ