Կարևորը՝ մարդիկ հասկանան, որ Փաշինյանը առաջին իսկ օրվանից չի մտածել ժողովրդի մասին, այլ եղել է ինչ-որ մի պրոյեկտ, ինչ-որ մեկի ձեռքում խաղալիք

Կարևորը՝ մարդիկ հասկանան, որ Փաշինյանը  առաջին իսկ օրվանից չի մտածել ժողովրդի մասին, այլ եղել է ինչ-որ մի պրոյեկտ, ինչ-որ մեկի ձեռքում խաղալիք

Պետք է մարդկանց հասկացնել վերջապես, որ 2 տարի առաջ եղավ ուղղորդված հեղաշրջում և պլանավորված ծրագիր, և, որ դա պրոյեկտ էր: Նիկոլ Փաշինյանը պրոյեկտ է, որը արվել է և որը բերվել է իշխանության՝ դրսից, ներսից, չգիտեմ որտեղից: Բայց կարևորը՝ մարդիկ հասկանան, որ նա առաջին իսկ օրվանից չի մտածել ժողովրդի մասին, այլ եղել է ինչ-որ մի պրոյեկտ, ինչ-որ մեկի ձեռքում խաղալիք է եղել, խամաճիկ է եղել, և այս էտապի վրա շատ վճռական, շատ լուրջ խաղացողների ձեռքում հայտնվեց, ինչի հետևանքով էլ եղավ այն, ինչ որ եղավ։ Այս մասին քիչ առաջ մտավորականների ու մշակութային գործիչների հերթական հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։

«Երկրում առկա իրավիճակում այսօր հասարակության չկողմնորոշված հատվածը նաև մտավորականներից ելքեր է սպասում, բայց ելքեր նրանց չեն առաջարկվում: Այս խնդիրը լուծելու համար պետք է ստրատեգիա մշակել:
Դա լեգիտիմ ձևերից վերջինն է միգուցե, ոորվհետև փողոցը ցույց տվեց, որ ոչ մի բան չի աշխատում, մարդիկ չեն գալիս՝ ինչ-ինչ պատճառներով: Եկեք ուրեմն ուրիշ մեթոդներ գտնենք»,- ասաց նա։