Հայտնի չէ՝ հակառակորդի կրակոցից է զոհվել զինծառայողը, թե ոչ

Հայտնի չէ՝ հակառակորդի կրակոցից է զոհվել զինծառայողը, թե ոչ

Ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը:

«Հրապարակի» հետ զրույցում Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը այլ մանրամասներ չհայտնեց, նշեց, որ նախաքննություն է ընթանում։

Հարցին, թե հակառակորդի՞ կրակոցի է զոհվել Բաբակեխյանը, Հասրաթյանը պատասխանեց.

«Մանրամասների հետ կապված քննություն է կատարվելու, մանրամասներ այս պահին չունենք, եթե լինի, ամենայն հավանականությամբ, քննչականը հայտարարությամբ հանդես կգա»։