Քաթարի էմիրը համոզել է Թրամփին չհարվածել Իրանին

Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ-Թանին առանցքային դերակատարություն է ունեցել այն բանում, որպեսզի Միացյալ Նահանգներին համոզի Իրանի միջուկային ծրագրի հարցում ընտրել կարգավորման ոչ ռազմական տարբերակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Իրանի բախտը չափազանց բերել է, որ ունի նման էմիր, քանի որ նա իրոք ճակատամարտ է տալիս հանուն իր երկրի համար։ Նա չի ուզում, որ մենք մահացու հարված հասցնենք Թեհրանին։
Նա անընդհատ ասում է․ «Իրանը կարող է գործարք կնքել։ Իրանը կարող է գործարք կնքել»»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ ամերիկացի եւ քաթարցի գործարարների հեռ Դոհայում ունեցած հանդիպման ժամանակ։ «Կարծում եմ, որ Իրանը պետք է շատ երախտապարտ լինի Քաթարի էմիրին, քանի որ շատ մարդիկ խորհուրդ են տալիս ինձ պարզապես հարվածել։ Չէ որ ոչ ոք չի կարող մեզ հաղթել։ Մենք ունենք աշխարհի հզորագույն բանակը։ Ոչ Ռուսաստանը, ոչ Չինաստանը չունեն մեր բանակի նման հզոր բանակ։ Չէ որ ոչ մեկը չի կարող մեզ հաղթել։ Մենք ոչնչացրել ենք «Իսլամական պետությանը»՝ երեք շաբաթում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Կարծիքներ