Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ մահափորձ է նախապատրաստված եղել

Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ մահափորձ է նախապատրաստված եղել

Մոսկվայում ձերբակալվել են ԱՄՆ եւ Բելառուսի երկքաղաքացի Յուրի Զենկովիչն ու բելառուս Ալեքսանդր Ֆեդուտը, ովքեր նախապատրաստած են եղել մայիսի իննին սպանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Այս մասին հայտնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության մամուլի կենտրոնը։

Վերջիններս ցանկացել են Բելառուսում ռազմական հեղաշրջում իրականացնել՝  «գունավոր հեղափոխությունների» սցենարով, տեղական եւ ուկրաինացի ազգայնականների ներգրավմամբ։  Զենկովիչն ու Ֆեդուտը նախապատրաստել են զինված հեղաշրջումը, մանրամասները քննարկել համացանցային անձնական զրուցարաններից մեկում, նախատեսել Մոսկվայում հանդիպել բելառուսական զինված ուժերում ընդդիմադիր տրամադրություններ ունեցող գեներալների հետ։

 Զինկեւիչը խորհրդակցություններ է ունեցել այս առումով Միացյալ Նահանգների եւ Լեհաստանի համապատասխան կառույցների հետ, ապա Մոսկվայում հանդիպել բելառուս գեներալների հետ եւ ասել, որ հեղաշրջման համար հարկավոր է, որ Լուկաշենկոն վերացվի։ Զենկովիչի եւ Ֆեդուտի հանդեպ հարուցվել է քրեական գործ։