Լույս է տեսել «Մշակութային Հրապարակի» նոր համարը

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակի» նոր համարը

Սիրելի ընթերցող,

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ» ամսաթերթի 11-րդ համարը, որն այսօր «Հրապարակ» թերթի հետ միասին կարող եք հարցնել բոլոր կրպակներում։

Համարում կարող եք կարդալ Ալեքսանդր Թոփչյանի «Ֆիջի կղզի» իրապատումը երազը, Էլիս Ուոքերի «Աֆրիկացի միանձնուհու օրագիրը»՝ թարգմանությամբ Լիլիթ Պետրոսյանի։ Արփի Ոսկանյանի սյունը, որտեղ նա անդրադառնում է 88-ի երկրաշարժին ու թե ինչպես մեդիան փոխեց մարդուն։ Գուրգեն Խանջյանն անդրադարձել է Գրքի երեւանյան 3-րդ փառատոնի շրջանակներում տեղի ունեցած Վահագն Հայրապետյանի ջազային քառյակի համերգին։ 

Անուշ Բաբայանը թարգմանել է հրեական արմատներով չիլիացի ռեժիսոր, գրող, դերասան, պրոդյուսեր, երգահան Ալեխանդրո Խոդորովսկու՝ «Հոգեմոգություն․Երեւակայությունը՝ որպես կյանքի հիմք» գրքից մի հատված։ Լրագրող Սյուզան Սիմոնյանն իր հոդվածում անդրադարձել է Լաերտ Վաղարշյանի «Արամ Խաչատրյան» ֆիլի ոդիսականին։ Նոռա Գրիգորյանը «Վինիլ» խորագրի ներքո թարգմանել է համաշխարհային մի քանի հիթեր։  

Համարում կարող եք կարդալ նաեւ Միգել Էռնանդեսի եւ Յոհան Վոլֆգանգ Ֆոն Գյոթեի բանաստեղծական շարքերը՝ թարգմանությամբ Աղավնի Գրիգորյանի եւ Հասմիկ Բաելեյանի, Ֆարիբա Վաֆիի պատմվածքները՝ թարգմանությամբ Արեգ Բագրատյանի։  

«Անտարես» հրատարակչությունն այս համարում մեզ տրամադրել է երիտասարդ արձակագիր Գրիշ Սարդարյանի առաջին ժողովածուից մի պատմվածք, իսկ համարի գրաֆիկ- դիզայներ Անահիտ Կոստանյանն այս անգամ համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցները փոխադրել է մեր օրեր՝ ստեղծելով պոստմոդեռնիստական ստիկերներ։