Պուտինի՝ Իրան այցը նախապատրաստական ընթացքի մեջ է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իրան կատարելիք այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Միաժամանակ՝ Պեսկովը ասել է, որ Մոսկվան բարձր է գնահատում իրանական կողմի հետ գործակցությունն ու ունեցած հարաբերությունների բարձր մակարդակը, որոնք առկա են բոլոր ոլորտներում։
Իր հերթին՝ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել էր, որ ներկայումս ընթանում են նախագահ Պուտինի՝ Իրան այցի նախապատրաստական աշխատանքները։ Իրանական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ընթանում են խորհրդակցություններ ռուսական կողմի հետ՝ ինչպես հարկն է այդ այցը կազմակերպելու համար։
Կարծիքներ