Թուրքիայում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 5 300-ի

Թուրքիայում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 5 300-ի

Թուրքիայում COVID-19-ից մեկ օրում մահացել է տասնութ մարդ: Այս մասին հայտարարել է այդ երկրի առողջապահության նախարար Ֆահրեդդին Քոջան: Համաձայն նրա գրառման, այսօրվա ընթացքում իրականացվել է 50 103 թեստավորում, որից դրական է եղել 1 024-ը: Համավարակի սկզբից ի վեր վարակվածների թիվը կազմում է 209 962 մարդ: Մահացությունների ընդհանուր թիվը հասել է 5 300-ի:

Հիշեցնենք, որ հուլիսի իննին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 12,288,225-ի: Մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 554,646 մարդ, առողջացածներինը` 7,147,754 մարդ: