Բայդենը, նազիր-վեզիրներն էլ հետը, ոչ ռուս, ոչ ուկրաինացի ժողովրդի մասին չի մտածում

Էդ որ Բայդենը դուրս է գալիս ու ասում՝ Ռուսաստանին էս կանեմ, էն կանեմ ու ցույց է տալիս, թե Ուկրաինայի համար քունը չի տանում, տեսնես՝ քանի՞ հոգի է հավատում։ Մարդը պարզ ասում է, որ զբաղված է Ռուսաստանի թուլացմամբ։ Մի տեղ չի ասում, հա էլ հայտարարում է։ Բայդենը, նազիր- վեզիրներն էլ հետը, ոչ ռուս ոչ ուկրաինացի ժողովրդի մասին չի մտածում։ Նա մտածում է միայն Պուտինի ու իրենց խաղալիք Զելենսկու մասին։ Պատժամիջոցները, որ գործադրում է, դրանից Պուտինը սովա՞ծ է մնալու կամ դրանից ուկրաինացիները շահելու՞ են։ Հազար անգամ ոչ, դրանից միայն ռուս և ուկրաինացի ժողովուրդներն էլ տուժելու ու մեկ էլ մեզ պես խնդրահարույց պետությունները։ Ժողովուրդներն են տուժելու։ Ռուսաստանին թուլացնելով՝ ո՞վ է շահելու։ Բայդենը։
Ասում եք՝ Պուտինը ոտերը մեկնի ու հանգիստ նայի՝ թե ինչպե՞ս են քանդում, թուլացնում իր երկիրը՝ Զելենկու միջոցով։ Մի հանգիստ նստող ու ոտեր մեկնող էլ մենք ունենք, տեսա՞ք գլխներիս ինչ եկավ։ Արցախը մորթում, արյան մեջ կորցնում էին, բա ու՞ր էիր Բայդեն, թե՞ էլի սպասում էիր, որ ռուսը թուրքի հետ կռվի մեջ մտնի, թուլանա։ Բա ինչու՞ ուրիշ ողբեր չես լսում , մենակ Զելենսկու ողբն ես լսում։ Ռուսին ցամաք հացից էլ կտրում ես, բա նրանք ժողովուրդ չե՞ն, թե՞ բոլորը քեզ համար Պուտին են։ Մեր Սասունցի Դավիթի ճերմակամազ ալևորը բոլորիցդ խելոք է եղել, որ ասել է․
Թագավորն է քու թըշնամին,
Կըռիվ ունես– իր հետ արա,
Հե՞ր ես քաշում Թուր-Կայծակին
Էս անճարակ խալխի վըրա։
Թե Պուտինն է քո թշնամին, կռիվ ունես, իր հետ արա։ Ես չեմ հիշում, որ Ամերիկան մի անգամ իր տարածքում կռիվ անի, ձեռքը մեկնած՝սրա, նրա տունն խառնում։ Որ կռիվը եղբայրական երկու ազգերը իրենք իրենց մեջ անեին, էսօր էս օրին չէինք լինի։ Որ Զելենսկին ձեր ․․ բուծածը չլիներ,, , էսօր ամեն ինչ խաղաղ կլիներ։ Էդ զենքերը, որ սրա, նրա ձեռքով ուղարկում ես՝ ռուս ժողովրդին ոչնչացնելու համար ես ուղարկում։ Հանկարծ չասես, թե Պուտինին ես սպանում։ Ու այդքանով հանդերձ, եվրոպական տերություններով ձեզ քաղաքակիրթ եք համարում։ Արցախյան պատերազմում զգացինք ձեր քաղաքակրթությունը, թե ոնց էիք արձագանքում մորթվող մանուկների աղերսին։
Կարծիքներ