Մեր հույսը մենք ենք՝ ծնողներս. գերեվարված զինծառայողի ծնող

Մեր հույսը մենք ենք՝ ծնողներս. գերեվարված զինծառայողի ծնող

Իմ որդին է կորած, ամսի յոթից տեղեկություն չունենք որդուցս։ Այս հանդիպման ժամանակ նախ անհետ կորածների քանակն էինք ուզում հասկանալ, երեխաների հետ կապված մի շարք հարցեր։ Այս մասին քիչ առաջ Բորիս Ավագյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գերեվարված զինծառայողներից մեկի ծնողը ՝ Հարություն Հարությունյանը։

«Ոչ, որդուս տեսանյութերում չեմ տեսել, բայց, ամեն դեպքում, որոշակի փաստեր ունեմ, որոնց հիման վրա ենթադրում եմ, որ գերի է։ Գերիների հաստատված ցուցակի մեջ չկա, գիտեք, որ հաստատվածները 70 հոգի են։ Մենք մինչեւ հիմա սպասում ենք, ոչ մի պետական մարմին այսքան ժամանակ չի զանգել, չի հարցրել, չի տեղեկացրել։ Արդեն չգիտեմ էլ՝ ումից ակնկալիքներ ունենամ, մեր հույսը մենք ենք՝ ծնողներս։ Մենք ենք աշխատում, մենք ենք ստիպում, որ աշխատեն, ոչ մի իշխանական կամ քաղաքական ուժ էլ չի աջակցել»,- ասաց ծնողը։