Ալիևը դրական սպասելիք ունի Փաշինյանի հետ հանդիպումից
Կարծում եմ, Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններից հետո՝ Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ, խաղաղության պայմանագրի այլ կետերի շուրջ համաձայնության գալը շատ ավելի հեշտ կլինի։
Որովհետև դա էր այն հիմնական գործոնը, որի շուրջ մենք չկարողացանք համաձայնության գալ։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
Նա հույս է հայտնել, որ եռակողմ ձևաչափով հանդիպմանը ևս մեկ քայլ կարվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Կարծիքներ