Բեմադրություններ են պատրաստում ու իրականացնում. Հայկ Ալումյան

Բեմադրություններ են պատրաստում ու իրականացնում. Հայկ Ալումյան
Հայկ Ալումյան, Ռոբերտ Քոչարյան

«Ես միշտ այդ օրինակը բերել եմ և հիմա էլ պիտի բերեմ։ Մարտի 1-ին մի կին ցերեկը ցույց էր տալիս երեխայի մի կոշիկ և գոռում՝ տեսեք, երեխային ոստիկանները սպանել են, սա էլ կոշիկը։ Էն մարդիկ, ովքեր դա բեմադրել են, հիմա էլ կան ու հիմա էլ շարունակում են բեմադրություններ պատրաստել։ Նրանք իրավական դաշտում վաղուց պարտվել են, իսկ հիմա դատարաններ փակելով, ճշմարտանման ֆեյք լուրերով փորձում են ինչ-որ բան անել։ Ուզում եմ ասել բոլորիդ, որ միշտ հիշեք այս կնոջ դեպքը։ Հիմա էլ նույն ռեժիսորներն են ֆիլմում, բայց աշխատում են շատ ավելի մեծ մասշտաբով»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։