Դատախազություններ կլուծարվեն

Ռուսաստանում ռեգիոնալ կենտրոններում, աշխատակազմի օպտիմալացման շրջանակներում կլուծարվի մոտ քսան դատախազություն։ Այս մասին հայտնում է «Коммерсантъ» պարբերականը, վկայակոչելով ՌԴ Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի ստորագրած հրամանագիրը։
Համաձայն հաղորդման, կլուծարվեն Կալինինգրադյան, Կեմերովյան, Կուրսկյան, Խաբարովսկյան, Տոմսկյան, Ստավրոպոլյան, Սամարայի, Սարատովյան, Օրենբուրգյան, Բրանսկյան մարզերի եւ այլ շրջանային կենտրոնների դատախազությունները։
Լուծարված դատախազությունների լիազորությունները կկատարեն վերադաս ռեգիոնալ դատախազական մարմինները։ Լուծարված դատախազությունների հաստիքակազմերը կվերաբաշխվեն։
Կարծիքներ