Պատերազմի մասնակիցների երեխաների և ամուսինների ուսման վարձը կփոխհատուցվի 

Պատերազմի մասնակիցների երեխաների և ամուսինների ուսման վարձը կփոխհատուցվի 

Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի ցանկում ընդգրկված է մի որոշում, որով առաջարկվում է գումար հատկացնել պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսինների 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման նպատակով։ 

Նախագծով վարչապետի կոմղից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին հանձնարարվում է՝ սույն որոշմամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակիցների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսինների 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման նպատակով, 111,435.6 հազար դրամ վերաբաշխված գումարը  նվիրաբերության պայմանագրերի հիման վրա հատկացնել համապատասխան բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին: