Դավիթ Տոնոյանն անդրադարձել է ՊՆ խոսնակի տեսանյութին

Դավիթ Տոնոյանն անդրադարձել է ՊՆ խոսնակի տեսանյութին

Ինչպես արդեն հայտնել ենք, մի քանի զինծառայողի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, իսկ նրանց հետ շփում ունեցող անձինք մեկուսացվել են:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն այցելել է մեկուսացված զինծառայողներին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ զրուցել զինծառայողների հետ՝ ցուցադրելով զինծառայողների դեմքերը:

Զինծառայողներին ցուցադրելու փաստը համացանցում մեծ վրդովմունքի ալիք է բարձրացրել, բազում օգտատերեր անթույլատրելի են համարում վարակակիրների անձը բացահայտելու ՊՆ խոսնակի քայլը:

Ազգային ժողովի Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մեզ տեղեկացրեց, որ րոպեներ առաջ է հեռախոսազրույց ունեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, ով փոխանցել է, որ ցուցադրել են ոչ թե վարակակիրներին, այլ մեկուսացած զինծառայողներին: