Դարձել է աշխարհի ամենահարուստ կին արտիստը 

Դարձել է աշխարհի ամենահարուստ կին արտիստը 

Ամերիկացի փոփ-երգչուհի Ռիհանան, ով նաեւ հաջողակ կին գործարարներից մեկն է, վաստակել է մեկ միլիարդ դոլար եւ պաշտոնապես դարձել ամենահարուստ կին արտիստը աշխարհում։ Այս մասին հայտնում է Forbes-ը։ Ըստ մասնագետների հաշվարկների, նրա ունեցվածքը կազմում է 1,7 միլիարդ դոլար։ Ունեցվածքի մեծ մասը՝ 1,4 միլիարդը, արտիստը վաստակել է սեփական Fenty Beauty կոսմետիկական ընկերության շնորհիվ։

Հայտնի է, որ այս ընկերության բաժնետոմսերի մի մասը պատկանում է արտիստուհուն, իսկ մյուս մասը՝ պերճանքի առարկաներ արտադրող LVMH-ին։ Նշենք, որ կոսմետիկական ապրանքանիշը շարունակում է աճել։ Անցյալ տարի LVMH-ը հրապարակել էր հաշվետվություն, որում առանձնահատուկ կերպով նշված էր, որ Fenty Skin նախագիծը առաջացրել է աննախադեպ իրարանցում եւ դարձել կոսմետիկայի ոլորտում առաջատար ապրանքանիշը։ Բացի այդ, Ռիհանան ունի բաժնեմաս նաեւ Savage x Fenty ներքնազգեստի ապրանքանիշից։ Վերջինիս համասեփականատերերն են Ռիհանան եւ TechStyle Fashion Group-ը։ Այն գնահատվում է 270 միլիոն դոլար։