Ադրբեջանը չի ընդունում իր քաղաքացիներին

Ադրբեջանը չի ընդունում իր քաղաքացիներին

ՌԴ Դաղստանի ԻՀ Մահառամքենդի շրջանի Կուլար սահմանային անցակետում Ադրբեջանի 210 քաղաքացիների համար վրանային ճամբար է ստեղծվել: Ադրբեջանը, կապված կորոնավիրուսի տարածման վտանգի հետ, հրաժարվել է ընդունել իր քաղաքացիներին: Անօթեւան մնացած մարդկանց կարիքները հոգալու համար Դաղստանի կառավարությունը հատկացրել է անհրաժեշտ միջոցներ: Անորոշ է, թե Ադրբեջանի քաղաքացիներն ինչքա՞ն ժամանակ են ապրելու վրանային ճամբարում: Դաղստանի իշխանություններն այդ հարցով պաշտոնական Բաքվի հետ առայժմ բանակցություններ չեն վարում: