Ինչու է Նազարբաեւի թոռը դիմել քաղաքական ապաստան ստանալու հայցով

Ինչու է Նազարբաեւի թոռը դիմել քաղաքական ապաստան ստանալու հայցով

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի թոռան՝ Այսուլթանի՝ Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան խնդրելու եւ ռուս-ղազախական կոռուպցիոն գործարքների մասին հայտարարությունները արվել են որոշակի անձանց կողմից Այսուլթանի հանդեպ իրականացված մանիպուլյացիաների արդյունքում։

Այս մասին հայտարարել է Ղազախստանի ինֆորմացիայի եւ հանրային զարգացման նախարար Դաուրեն Աբաեւը։ Նախարար Աբաեւը նաեւ ասել է, որ այդ հայտարարությունների հետ կապված շահարկումները էթիկապես սխալ է, քանի որ այժմ Այսուլթան Նազարբաեւը բուժման կուրս է անցնում՝ թմրակախվածությունից ազատվելու համար։ «Այս դեպքում անհանգստացնողը ոչ թե նրա բացահայտումներն են, այլ նրա առողջական վիճակը։ Կարող եմ հստակ ասել, որ գրառումները արվել են որոշակի մարդկանց մանիպուլյացիաների ազդեցությամբ»,- ասել է նախարար Աբաեւը։