Ամուլսարում հայտնաբերվել է ուրան, թորիում և արսեն

Ամուլսարում հայտնաբերվել է ուրան, թորիում և արսեն

S.O.S. խմբի անդամ Հայկ Բարսեղյանն այսօր ֆեյսբուքյան «լայվի» ժամանակ հայտարարեց Ամուլսարում արված որոշ ստուգումների արդյունքների մասին։

Նախ նշենք, որ1952-1954 թթ․  Ամուլսարի տարածքում ուրանի քանակի վերաբերյալ հետազոտություններ են արվել։ Հայկ Բարսեղյանի խնդիրը եղել է պարզել, թե որ մասում է ուրանը:

«Ես հիմա իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստերը, ուրան կա Ամուլսարում ու կա շատ; Ավելի շատ ուրան կա, քան ոսկի, սա գիտականորեն ապացուցված է, ոչ թե իմ խոսքերով: Այդ մասին հրապարակվելու է, տեղեկացվելու է նաև ՀՀ վարչապետը: Պարզվեց, որ բացի ուրանից կա թորիում ու արսեն: Եվ հետաքրքիրն այն է, որ հետազոտել ենք ոչ թե հանքի տարածքը, այլ հանքի ամբողջ շրջագիծը, և պարզվում է, որ ուրանը շատ է: Եթե հանքը շահագործվի, բոլոր պայթյունների ժամանակ օդ է դուրս գալու սարսափելի քանակով ուրանի փոշի, գիտնականներն են ասում»,- ասաց Բարսեղյանը: Նա այլ մանրամասներ չհրապարակեց՝ նշելով, որ սխալվելու հավանականությունը մեծ է, որ ինչ որ տվյալ սխալ ասի՝ «զոմբի գիտնականները կախվեն» բառերից։ Գիտնականների զեկույցը՝ քարտեզագրված, գիտական հիմնավորումներով կհրապարակվի առաջիկայում։