Որոնք են աշխարհի ամենակոռումպացված և ոչ կոռումպացված երկրները․ ի՞նչ ցուցանիշներ ունի Հայաստանը

Որոնք են աշխարհի ամենակոռումպացված և ոչ կոռումպացված երկրները․ ի՞նչ ցուցանիշներ ունի Հայաստանը

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2021 թվականի համաթիվը, որում ամփոփված են 180 երկրների տվյալները: 131 երկրներում էական առաջխաղացում չի գրանցվել, 27 երկրներ կոռուպցիայի ընկալման առումով անցած տասնամյակում իրենց ամենացածր միավորներն են գրանցել:

Երկրները ստացել են մինչև 100 միավոր ու որքան բարձր է ցուցանիշը, այնքան ցածր է կոռուպցիան տվյալ երկրում։ Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսի տեսակետից կարելի է համարել անցած 5 տարվա կտրվածքով հաջողության օրինակ։

2017 թվականից սկսած Հայաստանը վաստակել է 14 միավոր, ուստի դրանց ընդհանուր թիվը հասցրել է 49-ի: Նշվում է, որ թեպետ Հայաստանը հաջողություն է գրանցել, սակայն Հայաստանում բարեփոխումների օրակարգը վերջին մեկ տարում կանգ է առել, ուստի Կառավարությունը պետք է վերահաստատի այդ խնդիրը լուծելու հանձնառությունը։ Անդրկովկասում Հայաստանից ավելի լավ դիրքում է միայն Վրաստանը՝  55 միավոր:

Հայաստանին տարածաշրջանում հաջորդում են Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը ու Իրանը։

Դանիան, Ֆինլանդիան , Նոր Զելանդիան, Նորվեգիան, Սինգապուրն ու Շվեդիան, Շվեյցարիան,Նիդերլանդները, Լյուքսեմբուրգն ու Գերմանիան կուռուպցիայի տեսակետից աշխարհում ամենամաքուր երկրներն են։ Եմենը, Վենեսուելան, Սոմալին, Սիրիան և Հարավային Սուդանը աշխարհում համարվում են ամենակոռումպացված երկրները։