Նախկին հեռուստահաղորդավարի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել 

Նախկին հեռուստահաղորդավարի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել 

Ռուսական հեռուստատեսության նախկին հեռուստահաղորդավարուհի Ֆարիդա Կուրբանգալեեւայի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում՝ Ռուսաստանի ԶՈՒ մասին կեղծ լուրեր տարածելու մեղադրանքով։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումներից։ «Վեստի» լրատվական հաղորդման նախկին հաղորդավարին հեռակա կերպով ներկայացվել է մեղադրանք՝ ահաբեկչությունն արդարացնելու եւ ռուսական բանակի մասին կեղծ լուրեր տարածելու հոդվածների հատկանիշներով։

Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը նրա հանդեպ որպես խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը, հենց որ նա մուտք գործի ՌԴ տարածք կամ արտահանձնվի ռուսական իշխանություններին։ Հայտնի է, որ ներկայումս Կուրբանգալեեւան ապրում է Պրահայում՝ Չեխիայում: