Կենտրոնական բանկը «Զինծառայողների հիմնադրամի» աշխատակիցներին աշխատավարձ կտա

Կենտրոնական բանկը «Զինծառայողների հիմնադրամի» աշխատակիցներին աշխատավարձ կտա

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» գործունեությունը կարգավորող օրենքում փոփոխություն է եղել, այսուհետ հիմնադրամի ֆինանսական ծախսերը հոգալու է կենտորանական բանկը։

Հիմնադրամի կայքից դրա վերաբերյալ տեղեկանում ենք․ «Համաձայն 2020 թվականի դեկտեմբերի 29-ին ընդունված Հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխության, 2021 թվականի ընթացքում Հիմնադրամի ծախսերը ֆինանսավորելու է Կենտրոնական բանկը, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հետո դրանք կատարվելու են Հիմնադրամի միջոցների հաշվին` Հիմնադրամի նորանշանակ խորհրդի կողմից հաստատված բյուջեի շրջանակներում»:

ՀՀ Կենտրոնական Բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը մեզ հայտնեց, որ սա ընդունված օրենք է եղել վաղուց, պարզապես այս տարի գործելու է. «Առաջին իսկ օրվանից հինադրամի ակունքներում կանգնած է եղել Կենտրոնական բանկը, ինչպես նաեւ խորհրդի կազմում մարդկանց է առաջադրում։ Նոր իրավիճակում քանի որ ծավալները շատացել են  նաեւ հավելյալ ռեսուրսներ են կողքից անհրաժեշտ, այդ ռեսուրսների ծախսն իր վրա է վերցրել Կենտրոնական բանկը, հետո օրենքից բխելու է, որ հիմնադրամը գումարներ առանձնանցնելու է պահպանման համար»։

Հարցին՝ այսինքն ԿԲ-ն ֆինանսավորելու է աշխաավարձերը, մեր զրուցակիցը տվեց դրական պատասխան։

Նա նաեւ հայտնեց՝ չի կարող ասել, թե որքան գումար է հատկացնելու ԿԲ-ն։