Լաոտարոն պատմել է ամեն ինչ․ ինչու իրեն նման չէ ֆուտբոլիստը

Լաոտարոն պատմել է ամեն ինչ․ ինչու իրեն նման չէ ֆուտբոլիստը

Կատարում շարունակվում է Աշխարհի 2022 թվականի առաջնությունը։ Դեկտեմբերի 9-ին, կայացավ այս առաջնության ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը։ Արգենտինայի հավաքականը ¼ եզրափակչում 11-մետրանոցներով հաղթանակ տարավ Նիդերլանդների ընտրանու նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Խորվաթիայի հավաքականի դեմ, որը դուրս թողեց պայքարից Բրազիլիայի ընտրանուն։ 11-մետրանոցների վերջին՝ հաղթական գնդակը խփեց այս առաջնության թերևս ամենաքննադատված ֆուտբոլիստիներից մեկը՝ Լաուտարո Մարտինեսը, որը համարվելով Արգենտինայի հավաքականի առաջատար հարձակվողներից մեկը խմբային փուլի առաջին տուրում չիրացնելով իր պահերը մյուս խաղերում սկսեց հայտնվել պահեստայինների նստարանին։ Ֆուտբոլիստը այսքան ժամանակ լռելուց հետո իր հարցազրույցում ասել է՝ ինչ է կատարվում։

«Ես կատար եմ եկել վնասվածքով։ Ես ներարկումներ եմ ստանում ծնկի հատվածում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր թիմակիցներին ու գլխավոր մարզչին այն աջակցության համար, որը ստեղծված իրավիճակում ստանում եմ։ Խորվաթիա՞ն։ Իհարկե նրանց դեմ հեշտ չի լինելու խաղալ հաջորդ խաղում՝ կիսաեզրափակչում։ Վերջապես պետք չէ մոռանալ, որ նրանք նախորդ աշխարհի առաջնության փոխչեմպիոններն են, անպայման պետք է հարգել նրանց։ Իսկ Բրազիլիայի պարտությունը հարված էր ոչ միայն բրազիլացիների, այլ առհասարակ ողջ ամերիկյան ֆուտբոլի համար, սակայն եղածը եղած է , իսկ մենք հիմա պիտի մտածենք մեր մասին»,- ասել է Լաուտարոն։