Մայրապետյանը կվերադառնա Հայաստան, երբ բուժումները կավարտվեն․ բժիշկները ժամկետ չեն նշել

Մայրապետյանը կվերադառնա Հայաստան, երբ բուժումները կավարտվեն․ բժիշկները ժամկետ չեն նշել

«Սամվել Մայրապետյանը Հայաստան չի եկել։ Հետախուզումը շարունակվում է»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց խոշոր գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպաններից Կարեն Բատիկյանը։

Պաշտպանը նաեւ նշեց, որ վերջին  մեկ ամսում կապ չի հաստատել Մայրապետյանի հետ, վերջինս տեղյակ է հետախուզման որոշումից, սակայն դա չեն քննարկել։

Հարցին, թե ցանկություն չունի՞ իր պաշտպանյալը վերադառնալու ՀՀ, նշեց․ «Ցանկություն ունի, բուժումը ավարտվեց, կվերադառնա։ Բժիշկները չեն ասել՝ բուժումը երբ կավարտվի»։

Նշենք, որ ՀՔԾ-ն հայտարարել էր, որ Մայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, և ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Ս. Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: 

Գործարարի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել և 15 միլիոն դրամ վճարել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Այն ժամանակ ՀՔԾ-ն երաշխավորներին հայտնել էր, որ իրենց պարտականությունները չկատարելը հանգեցնում է պատասխանատվության։

Մայրապետյանը մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: