Սնունդ կհասցնեն 15 հազար բնակչի 

Սնունդ կհասցնեն 15 հազար բնակչի 

Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարար Աբդալլա բեն Զայիդ ալ-Նահայանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են ԱՄԷ-ից Գազայի սեկտոր հումանիտար օգնություն մատակարարելու մասին։ Այս մասին հայտնում է WAM պարբերականը։ Համաձայն հրապարակման, առաջին փուլում տրամադրվելիք հումանիտար օգնությունը թույլ կտա ապահովել սննդով պաղեստինյան անկլավի՝ մոտ 15 հազար խաղաղ բնակիչներին։

Հումանիտար օգնության մեջ ներառված կլինեն նաեւ մանկական ապրանքներ եւ հումք՝ հացի արտադրամասերի աշխատանքի համար։ Նշենք, որ մայիսի 18-ից Իսրայելի բանակը սկսել է ռազմական գործողություններ Գազայի սեկտորի հյուսիսային եւ հարավային շրջաններում։ Սակայն միաժամանակ, իսրայելական կողմը հայտարարել է, որ կթույլատրի, որպեսզի բազային նշանակության պարենային եւ այլ ապրանքները որպես հումանիտար օգնություն մատակարարվեն սեկտորի քաղաքացիական բնակչությանը։