Թուրքիայում արգելվել է ընկերություններին գովազդ պատվիրել Twitter-ին

Թուրքիայում արգելվել է ընկերություններին գովազդ պատվիրել Twitter-ին

Թուրքական իշխանությունները արգելել են տեղի ընկերություններին գովազդ պատվիրել Twitter սոցիալական կայքին, որը հրաժարվել է իր ներկայացուցչությունը ունենալ Թուրքիայի տարածքում։

Նշենք, որ համաձայն թուրքական նոր օրենսդրության, որը կարգավորում է սոցիալական մեդիայի ոլորտը, բոլոր սոցկայքերը, որոնք գործում են Թուրքիայում, պետք է ունենան իրենց ներկայացուցչությունները այդ երկրում։

Ըստ այդմ, այն թուրքական ընկերությունները, որոնք գովազդ կպատվիրեն Twitter, Periscope, Pinterest սոցկայքերին, կենթարկվեն տուգանքների։

Նշենք, որ Facebook եւ Instagram սոցկայքերը որոշել են իրենց ներկայացուցչություններն ունենալ Թուրքիայում։