«Արուս Կավկազը» ՌԴ-ից եկել է՝ տոնածառը տեսնելու, բայց այն չկա․ ինչ են պատասխանում քաղաքապետարանից

Ինստագրամում հայ օգտատերերը շարունակում են կիսվել տեսանյութերով Հանրապետության գլխավոր տոնածառի բացակայության վերաբերյալ։ Սոցիալական ցանցերում ռուսաստանաբնակ հայտնի բլոգեր «Արուս Կավկազը» եկել, հասել է Հայաստան՝ տոնածառը տեսնելու, բայց այն իր տեղում չէ։Նրա հրապարակած տեսանյութում ասում է՝ եկել ենք տոնածառը տեսնելու, բայց այն չկա, չգիտի էլ՝ ինչն է պատճառը։
Նշենք, որ նախորդ տարիներին Երևանի ամանորյա տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի 14-ը։ Մարդիկ ժամանակ էին ունենում մարզերից գալ, տեսնել ամանորյա Երևանը, լուսանկարվել զարդարանքի ֆոնին։ Այս տարին Երևանի քաղաքապետարանը որոշել է շուտ ապամոնտաժել տոնածառը, անջատել տոնական լուսավորությունը։
Երեւանի քաղաքապետարանից տոնածառի շուտ ապամոնտաժման մասին փոխանցում են․ «Քանի որ տոնածառի լույսերի վառման արարողությունը, քաղաքի ամանորյա լուսավորությունը նախորդ տարի դեկտեմբերի 8-ից է մեկնարկել, դրանով պայմանավորված այս տարի ավելի վաղ են տոնածառը հավաքում, ինչպես նաև ամանորյա լուսավորումը։ Փաստացի 1 ամիս թե տոնածառի լույսերը, թե քաղաքի ամանորյա լուսավորությունը միացված է եղել»։
Կարծիքներ