Հայ ազգի թշնամիներ, ձեր չնախարարուհին տեսե՞լ է, որ դիմակ չեք կրում, տուգանեք սրանց

Հայ ազգի թշնամիներ, ձեր չնախարարուհին տեսե՞լ է, որ դիմակ չեք կրում, տուգանեք սրանց

Նախագահականում հավաքվում են, միջոցառումներ են անում։ Այսինքն՝ իրենց հենց պետք է՝ երկրում համավարակ չկա, իսկ երբ պետք չի՝ քաղաքացին նորից դառնում է տուգանքի մատերիալ։ Սա ուղղակի խայտառակություն է։ Այս մասին քիչ առաջ Առողջապահության նախարարության շենքի մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում ասաց մասնակիցներից մեկը։ Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ Առողջապահության նախարարի հայտնի վերջին հարցազրույցից հետո հերթական ակցիան են իրականացնում ԱՆ շենքի դիմաց։

«Այո, ժողովրդին սարքում են տուգանքի մատերիալ, իսկ իրենք ստորության մատերիալ են ու արդեն դառել են, ում համար է գաղտնիք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մյուսը։

«Հլը մի հատ շենքից մեզ նայող աշխատակիցներին նայեք, առանց դիմակ են, բա ինչի դիմակ չեն դնում։ Առողջապահության չնախարարը բոլորիս հորդորում է դիմակ դնել, բայց իրենցից վերևից մեզ են նայում ու ոչ մեկ դիմակով չէ, սա արձանագրեք անպայման»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակիցը։

«Հըն, ինչի դիմակ չեք դնում, ասենք քո դիմակը ու՞ր է, որ տենց վրաս ես նայում։ Հայ ազգի թշնամիներ, ձեր դիմակը ու՞ր է, ձեր նախարարուհին տեսե՞լ է, որ դուք դիմակով չեք»,- ասաց մյուսը։