Կանադան ողջունում է հումանիտար զինադադարը Լեռնային Ղարաբաղում. Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայն

Կանադան ողջունում է հումանիտար զինադադարը Լեռնային Ղարաբաղում. Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայն

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարը՝ կարևորելով դա հարգելը։

Տեղեկանում ենք Կանադայի արտգործնախարարի թվիթերյան էջից։

«Հենց նոր խոսեցի Զոհրաբ Մնացականյանի հետ: Կանադան ողջունում է հումանիտար զինադադարը Լեռնային Ղարաբաղում: Այն պետք է հարգվի, որպեսզի կանխվեն քաղաքացիականների նոր տառապանքները: Մենք կոչ ենք անում արտաքին կողմերին հեռու մնալ այս հակամարտությունից և սատարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերիֆիկացիոն մեխանիզմների ստեղծմանը»,- գրել է Կանադայի ԱԳՆ ղեկավարը։