Մոսկվայում անոմալ եղանակ է․ շուրջ 70 չվերթ հետաձգվել է կամ չեղարկվել

Մոսկվայում անոմալ եղանակ է․ շուրջ 70 չվերթ հետաձգվել է կամ չեղարկվել

Ավելի քան 70 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է մայրաքաղաքի օդանավակայաններում ձնաբքի պատճառով, որը պատուհասել է Մոսկվային և Մոսկվայի մարզին։ Այս մասին են գրում են ռուսական լրատվամիջոցները։

Ըստ տեղեկությունների՝ «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 34 չվերթ, «Դոմոդեդովո»-ում՝ 17 չվերթ։ Երեք չվերթ է չեղարկվել «Վնուկովո»-ում, հետաձգվել՝ 13-ը։ 

Մայրաքաղաքի մյուս օդանավակայանում՝«Ժուկովսկի»-ում հետաձվել է 6 չվերթ։

Նախօրեին Մոսկվայում ձյան առատ տեղումներ են գրանցվել, որոնք ռեկորդային են եղել վերջին 145 տարվա օդերևութաբանական դիտարկումների ընթացքում։

Նշվում է, որ 12 ժամում տեղումների քանակը կազմել է 10,7 միլիմետր։ Մասնավորապես, Մոսկվայի Նովորիժսկոյե խճուղում եղանակը ինը վթարի պատճառ է դարձել, որոնցում բախվել են 20 ավտոմեքենա։