Փաշինյանի ատամնաբույժ օգնականը գերիների վերադարձի հարցով սկսեց լրատվամիջոցներին մեղադրել

Փաշինյանի ատամնաբույժ օգնականը գերիների վերադարձի հարցով սկսեց լրատվամիջոցներին մեղադրել

Քիչ առաջ ավարտվել է գերեվարված զինծառայողների ծնողների ու հարազատների հանդիպումը կառավարության ներկայացուցիչների հետ։ Նշենք,որ ծնողները հավաքվել էին կառավարության մոտ, որի ընթացքում Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանը հրավիրել էր նրանց ներս։ Հանդիպումից հետո սակայն լրագրողների հետ զրույցում հստակ որևէ պատասխան չհնչեց թե Իսախանյանի, թե ծնողների կողմից, մինչդեռ լրագրողներն ընդամենը ուզում էին իմանալ՝ ի վերջո ծնողները ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները, թե ոչ։  

Ավելին, Փաշինյանի ատամնաբույժ օգնականը՝ Գագիկ Իսախանյանը, սկսեց հերթական անգամ մեղադրել լրագրողներին ու լրատվամիջոցներին, թե կարծես ամեն ինչի մեջ՝ այդ թվում և գերիների վերադարձի հետ կապված խնդիրների, լրատվամիջոցներն են մեղավոր։

«Լրատվամիջոցները ինֆորմացիաներ են սկսում տարածել, որոնք միանշանակ վնասում են վերադարձի գործընթացին»,- ասաց Իսախանյանը, որը հավանաբար նույն բանն ասել էր նաեւ ծնողներին, որոնք , ինչպես նշեցինք վերոնշյալում, լրագրողների հետ չզրուցեցին։

Այսպիսով, գործող իշխանություններն իրենց թերություններում շարունակում են մեղավորներ փնտրել ու շատ ժամանակ որպես մեղավոր տեսնում են հենց լրատվամիջոցներին։ Վերջին շրջանում ավելացել են խոսքի ազատության դեմ ուղղված քայլերը, մինչդեռ լրագրողներն իրենց մասնագիտական աշխատանքն են կատարում և որևէ  պետպաշտոնյա իրավունք չունի անհիմն մեղադրանքներ հնչեցնել, եթե լրագրողների հարցերն իրենց համար անհարմար են կամ կոմպետենտ չեն հստակ պատասխանների համար։ Թերևս երկրորդ տարբերակն ավելի տրամաբանական է ու հարց է առաջանում ատամնաբույժն առհասարակ ինչպես է պատրաստվում գերիների վերադարձի հարց լուծել։