Բայդենը Թրամփին անվանել է տխմար

Բայդենը Թրամփին անվանել է տխմար

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը CNN-ի հետ զրույցում տխմար է անվանել գործող նախագահ Դոնալդ Թրամփին, ով նրա խոսքերի համաձայն, կեղծ խիզախություն է ցուցադրում կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին։ Լրագրողը նշել է, որ ավելի վաղ Թրամփը հանդես է եկել հասարակության մեջ առանց դիմակի, իսկ Բայդենը ունեցել է եւ դիմակ եւ ակնոց։ Ավելի ուշ Թրամփը ծաղրել է Բայդենին դիմակ եւ ակնոց կրելու համար։ «Նա տխմար է, բացարձակապես հիմար։ Նախագահները պետք է ղեկավարեն եւ ոչ թե հիմարություններում զբաղվեն կամ կեղծ խիզախություն խաղան։ Դա մարդկային կյանքերի գին ունի»,- պատասխանել է Ջո Բայդենը։