Կցրի՞ Ալիևը երկրի խորհրդարանը. իշխող կուսակցության պահանջն է

Ադրբեջանի խորհրդարանն ստացել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության պատգամավորների դիմումն ուղղված Ադրբեջանի նախագահին՝ վեցերորդ գումարման Միլլի Մեջլիսը լուծարելու և արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ:
APA-ն հայտնում է, որ ընթացակարգի համաձայն հարցը կընդգրկվի խորհրդարանի այսօրվա լիագումար նիստի օրակարգում։
Պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուի խոսքով, համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 20-ին կուսակցության վարչության նիստում:
Միլլի Մեջլիսի պատգամավորները, դիմելով խորհրդարանի նախագահին, նպատակահարմար են համարել խորհրդարանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախաձեռնությունը։
Ավելի վաղ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Մազահիր Փանախովը չէր բացառել խորհրդարանական ընտրությունների անցկացումը նոյեմբերից շուտ՝ հաշվի առնելով Բաքվում անցկացվելիք COP29 կլիմայական միջազգային գագաթնաժողովը։
Քանի որ ընտրությունները հայտարարվում են քվեարկության օրվանից երկու ամիս առաջ, եդնթադրաբար, արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին։
Կարծիքներ