Մենք ենք, որ ձեզ դիմանում ենք․․․

Մենք ենք, որ ձեզ դիմանում ենք․․․

Մամուլի ասուլիսի ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը գնաճի դանդաղեցման, ՀՀ նկատմամբ արտաքին պահանջարկից է խոսում, բայց իմ ուշադրությունը գրավեց այն, որ Հայաստանից հնդիկներն էլ են գնում։

Եթե մինչ այդ խոսում էինք բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքից, պարզվում է, որ ցածր որակավորում ունեցողներն էլ գնում են։

«Մենք ունեինք դրսից եկած աշխատանքային միգրանտներ, որոնց մի մասը, մեր ունեցած վիճակագրութան համաձայն, ՀՀ-ից արդեն հեռանում է: Դա վերաբերում է ոչ միայն բարձր որակավորում ունեցող մարդկանց, այլև ցածր որակավորում ունեցողներին։ ՀՀ եկած Հնդկաստանի քաղաքացիների 25%-ն արդեն ՀՀ-ում չեն, ինչը վկայում է արտաքին պահանջարկի թուլացման մասին: Նրանք սկսեցին գալ անցած տարվա սկզբին, պիկի ժամանակ ունեինք 17,000 Հնդկաստանի քաղաքացի, վերջին դիտարկումով մնացել է 11,000-ը»։

Ի՞նչ արած, եթե ԿԲ նախագահին արտաքին պահանջարկն է հետաքրքրում և դրա շուրջ է իր ելույթը կառուցում, մեզ այլ բան է հետաքրքրում, որին այլ ձևակերպում չեմ տալիս։

Հնդիկն էլ է ձեզնից փախչում․․․Հող սիրող, հողին կառչած մարդիկ են միայն , որ ձեզ դիմանում են։ Կամ որ այդքան ճշգրիտ գիտեք, որ Հնդկաստանի քաղաքացիների 25%-ն արդեն ՀՀ-ում չեն, մեզնից խաբա՞ր չեք․․․ Թե՞ մենք մարդահամարում չկանք։