Նիկոլ Փաշինյանը գետինը չի՞ մտնում Լուկաշենկոյի զինված վիդեոները տեսնելով

Նիկոլ Փաշինյանը գետինը չի՞ մտնում Լուկաշենկոյի զինված վիդեոները տեսնելով

Կներեք, իհարկե, բայց Նիկոլ Փաշինյանը գետինը չի մտնո՞ւմ Լուկաշենկոյի էսօրվա զինված վիդեոները տեսնելով: Թե՞ մի բան էլ ողջունում է մոտ 30 տարվա դիկտատորի զինված լուքը ու բանակը ժողովրդի դեմ հանելը: Էդ որ օր առաջ վրա պրծավ ու շնորհավորեց բեղավոր բռնապետի` զոռբայությամբ նախագահ վերընտրվելը, երևի ժողովրդին զենքով լռեցնելու քայլերն էլ ողջունի: Եթե, իհարկե, վաղը չպարզվի, որ Բելառուսում էլ է «Քոչարյանը տանկերը հանել ժողովրդի դեմ»: Թե՞ Բելառուսում նման բռնապետական դրսևորումները դեմոկրատիայի վերջին ճիչն են, էդ Հայաստանում է, որ Արզումանյան Ալիկի ու մյուսների ախորժակը բավարարելու համար խանութները թալանելու ելած ամբոխին զսպելը համարվում է տոտալիտարիզմ ու բռնաճնշում:

Հ.Գ. Իսկ Կարո՞ղ է 21-րդ դարի հայտնի դիկտատորին նման հապշտապ շնորհավորհանք հղելով` Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում, որ վաղը ինքն էլ նույնը կրկնի ու իրեն էլ շնորհավորողներ գտնվեն «ժողովրդավար երկրներից»: