Նախագահը Ռոմիկ Մարգարյանին գեներալ-մայորի կոչում է շնորհել

Նախագահը Ռոմիկ Մարգարյանին գեներալ-մայորի կոչում է շնորհել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գնդապետ Ռոմիկ Մարգարյանին գեներալ-մայորի կոչում է շնորհվել:

Հրամանագրում ասվում է. 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Պողոսի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»: