Խաղը սկսելու ենք հաղթելու նպատակով․ Կումանը՝ ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղի համար

Խաղը սկսելու ենք հաղթելու նպատակով․ Կումանը՝ ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղի համար

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն անդրադարձել է  Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում «Սևիլիայի» նկատմամբ տարած  3:0 հաշվով հաղթանակին ու եզրափակիչ դուրս գալուն, մասնագետը խոսել է նաեւ Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք ՊՍԺ-ի հետ հանդիպման մասին, կատալոնացիները, հիշեցնենք, դիմակայության առաջին հանդիպման ժամանակ պարտվել էին սեփական դաշտում 1:4 հաշվով։

«Շատ հպարտ եմ իմ թիմով: Իրականում չեմ կարող ավելին պահանջել, որովհետև մենք  փոխել ենք թիմի մտածելակերպը, փորձում ենք նոր թիմ, նոր «Բարսա» կառուցել։ Կցանկանայի, որ այս հաղթանակը Նոու Կամպում հավաքված 100 հազար երկրպագուների հետ տոնեինք: Հուսով եմ՝ մեր երկրպագուները կկարողանան ներկա լինել եզրափակիչին։ Ավելի հեշտ է քամբեք կատարել 0:2-ից հետո, քան 1:4-ից: ՊՍԺ-ն հիանալի թիմ և ֆուտբոլիստներ ունի: Մենք խաղը սկսելու ենք հաղթելու նպատակով, հետո կտեսնենք հաջորդ փուլ անցնելու շանսեր կառաջանա, թե՝ ոչ»,- ասել է մասնագետը։