Պորտուգալիայի գործող նախագահը վերընտրվել է երկրորդ ժամկետի համար

Պորտուգալիայի գործող նախագահը վերընտրվել է երկրորդ ժամկետի համար

Պորտուգալիայում նախօրեին տեղի ունեցած նախագահական ընտրություններում գործող նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան վերընտրվել է երկրորդ ժամկետի համար։ Նա հավաքել է քվեների 61 տոկոսը՝ քվեաթերթիկների 99,5 տոկոսի հաշվարկի արդյունքում։

Երկրորդ տեղում սոցիալիստ, նախկին դիվանագետ եւ նախկին եվրապատգամավոր Անա Գոմեշն է, 13 տոկոս քվեով։

Նշենք, որ Սոուզան 72 տարեկան է։ 2016-ի ընտրություններում նա հավաքել էր 52 տոկոս ձայն։