Թրամփը կարող է պաշտոններ տալ Կարլսոնին և Մասկին
Թրամփը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար դիտարկում է ամերիկացի սենատորներ Մարկո Ռուբիոյին, Բիլ Հագերթիին և Ռիչարդ Գրենելին, գրում է Politico-ն։
Ինչպես նշվում է, սենատոր Թոմ Քոթոնը պաշտպանության նախարարի թեկնածու է։
Հրատարակության տվյալներով՝ նրանց թվում, ովքեր կարող են պաշտոններ ստանալ նոր վարչակազմում, կան նաև ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը և ձեռնարկատեր Իլոն Մասկը։
Կարծիքներ