Դմիտրի Կոլդունը վարակվել է կորոնավիրուսով

Դմիտրի Կոլդունը վարակվել է կորոնավիրուսով

Բելառուս երգիչ Դմիտրի Կոլդունը վարակվել է կորոնավիրուսով։ Նրան տեղափոխել են Մինսկի հիվանդանոցներից մեկը։ Այնտեղ էլ նա անալիզներ է հանձնել եւ պարզվել է, որ վարակված է COVID-19-ով։ Սկզբում արտիստի մոտ թուլություն է նկատվել, հետո՝ բարձրացել է ջերմությունը։ Սկզբում երգիչը փորձել է տանը ինքնաբուժությամբ հաղթահարել, սակայն վիճակն ավելի է վատացել եւ նա դիմել է բժշկի։ Երգչի կնոջը նույնպես մեկուսացրել են։ Նրա մոտ նույնպես կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն՝ անախտանիշ։