Չինաստանը պետք է բանակցի Զելենսկու հետ․ Ստոլտենբերգ

Չինաստանը պետք է բանակցի Զելենսկու հետ․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները պետք է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցեն Ուկրաինայում խաղաղության շուրջ։
Այս մասին պաշտոնյան հայտարարել է իր ամենամյա ասուլիսում։

«Չինաստանը պետք է սկսի հասկանալ ուկրաինական տեսակետը և շփվել Զելենսկու հետ, եթե ցանկանում է լրջորեն խոսել խաղաղության մասին», - ասել է Ստոլտենբերգը։

Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն համաձայնեցնում է նոր նպատակներ՝ Ուկրաինա մատակարարվող զենքի հիմնական տեսակների արտադրության և դաշինքի անդամ երկրների պաշտպանության համար։