Քրեական վարույթ՝ Միքայել Սրբազանի նկատմա՞մբ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն Արցախում բռնի արտագաղթման, ողբերգական իրադարձությունների ֆոնին՝ հարցազրույց էր տվել Oragir.news կայքին՝ մեղավոր համարելով նաև ՀՀ իշխանություններին ու վերահաստատելով նախկինում հնչեցրած իր այն կարծիքը, թե «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան»։
Օգտատերերից մեկը՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ- նախարարի նախկին մամլո քարտուղար Արմեն Առաքելյանն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Միքայել արքեպիսկոպոսի լուսանկարն ու հոդվածի վերնագիրը, այն է՝ «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան»՝ դիմելով ՀՀ ներքին գործերի նախարաչություն և ԱԱԾ։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն էլ տեղեկացնում է, որ համացանցում մշտադիտարկում անցկացնելիս՝ օգտատիրոջ այս գրառումը ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:
Կարծիքներ