Եվրոպայում ռեկորդային անոմալ ցրտեր են գրանցվել

Եվրոպայում ռեկորդային անոմալ ցրտեր են գրանցվել

Եվրոպայի մի շարք երկրներում արձանագրվել են անոմալ ցածր ջերմաստիճաններ։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Ցուրտը պարալիզացրել է տրանսպորտային երթեւեկությունը, ավելացրել ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։ Լեհաստանում տասնմեկ տարվա մեջ առաջին անգամ արձանագրվել է -28 աստիճան, ըստ Ցելսիուսի սանդղակի։ Վարշավայում ցրտի պատճառով խնդիրներ են առաջացել երկաթգծերի վրա, պատճառ դառնալով երկաթուղային տրանսպորտի երթեւեկության հետ կապված խնդիրների։ Չեխիայի շատ շրջաններում սնդիկի սյունն իջել է -20 աստիճանից։ Օդերեւութաբանները ֆիքսել են տարվա ամենացուրտ գիշերը։ Շվեյցարիայում եւ Գերմանիայում ձյան առատ տեղումներ են։ Փրկարարները հեռացնում են ձյան տապալած ծառերը։ ՃՏՊ-ների թիվը զգալիորեն ավելացել է։ Ձյան տեղումները բավական շատացել են նաեւ Թուրքիայում։ Ստամբուլում պարալիզացվել է ավտոտրանսպորտի երթեւեկությունը։