Ղազախստանը ԲՐԻԿՍ-ին միանալու հրավեր է ստացել
ԲՐԻԿՍ-ն ասոցիացիային միանալու հրավեր է ուղարկել Ղազախստանին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ղազախստանը ԲՐԻԿՍ-ին՝ որպես գործընկեր-երկիր միանալու հրավեր է ստացել»,- ՏԱՍՍ-ին ասել է Լավրովը։
Նշվում է, որ հրավերն ուղարկվել է Սերգեյ Լավրովի և Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուի հանդիպումից հետո։
Կարծիքներ