Գագիկ Ծառուկյանի այսօրվա ելույթը շրջադարձային դեր կարող է ունենալ ներքաղաքական կյանքում

Գագիկ Ծառուկյանի այսօրվա ելույթը շրջադարձային դեր կարող է ունենալ ներքաղաքական կյանքում

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գագիկ Ծառուկյանը՝ կոնսենսուս ու կոնսոլիդացիայի կենտրոն

Գագիկ Ծառուկյանի այսօրվա ելույթը շրջադարձային դեր կարող է ունենալ ներքաղաքական կյանքում։ Թե ինչու՝ առաջիկա օրերին մանրամասն կանդրադառնամ։
Բայց հիմա մի քանի նկատառում հայտնեմ․
-Ծառուկյանն, ըստ էության, արձանագրեց Հայաստանի գործող կառավարության բացարձակ ֆիասկոն՝ գլոբալ առումով, ու հատկապես՝ հակահամաճարակային քաղաքականության առումով,
-Ծառուկյանն, ըստ էության, ձևակերպեց քաղաքական կոնսոլիդացիայի բանաձևը, որ քաղաքական և հանրային բազմաթիվ սեգմենտների, այդ թվում՝ մեր կուսակցության համար, միանգամայն ընդունելի է, որովհետև քաղաքական, քաղաքակրթական հարթության վրա մերժվում է հասարակության սորտավորման, նրան «սևերի» ու «սպիտակների» բաժանելու արատավոր բանաձևը,
-Ծառուկյանը քաղաքական նոր կոնսոլիդացիայի կենտրոն դառնալու հայտ ներկայացրեց։ Ու եթե անկեղծ՝ Գագիկ Ծառուկյանը հիմա միակ կոնսենսուսային ֆիգուրն է, որը կարող է համախմբել հասարակությանը ու քաղաքական ուժերի մեծամասնությանը։ Թե ինչու՝ կներկայացնեմ առաջիկա օրերին»։