ՊԵԿ-ը և զենք է կրում, և թիկնապահ պահում

ՊԵԿ-ը և զենք է կրում, և թիկնապահ պահում

Պետական եկամուտների կոմիտեն պահնորդական ծառայությունների գնման հրատապ մրցույթ է հայտարարել։ Մրցույթը անցկացվում է մեկ փուլով, էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով։ Նշենք, որ ՊԵԿ-ը պետական կառույց է և պահպանվում է ոստիկանության կողմից, և հասկանալի չէ, թե ՊԵԿ-ի ինչին են պետք մասնավոր պահնորդական կազմակերպության ծառայությունները։

ՊԵԿ-ի այս գնումը նաև ուշագրավ է այն ֆոնին, որ կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարում է, թե ՊԵԿ-ը նաև իրավապահ մարմին Է, ուստի նաև զենք է կրում։ Փաստորեն իրավապահներին էլ առաձին պահնորդական ծառայություն պետք է պաշտպանի։ Ի դեպ, հայտարարությունում նշված է, թե կոնկրետ ՊԵԿ-ի որ կառույցների համար է գնվում ծառայությունը․դրանց թվում է նաև ՊԵԿ վարչական շենքը, որը գտնվում է Խորենացի փողոցի վրա։