Մենք ոստիկանությունից վիճակագրական տվյալներ էինք խնդրել՝ 2018 եւ 2019 թվականների հետ կապված՝ համեմատական ցուցանիշներ, թե ինչքան սպանության, ավազակության, գողությունների դեպքեր են արձանագրվել 2018 եւ 2019 թվականներին։ Այդ տվյալները խոսում են այն մասին, որ կրիմինոգեն վիճակը 18-ի համեմատ, 2019-ին խիստ բարդացել է, չնայած 2018 թվականը հեղափոխության տարին էր, եւ թվում է՝ դեպքերը պետք է շատ լինեին։ Ըստ ոստիկանության տվյալների, 2018-ին գրանցվել է սպանության 35 դեպք, 2019-ին՝ 12-ով ավելի՝ 47 դեպք։ Ավազակությունը եւս աճել է․ 2018-ին՝ 47 դեպք, իսկ 2019-ին՝ 62։ Աճ կա նաեւ գողության դեպքերի պարագայում․ 2018 թվականին արձանագրվել է 8 հազար 851, 2019-ին՝ 10 հազար 732 դեպք։ 2019-ին 18-ի համեմատ աճել է նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը՝ 4 հազար 111 եւ 4 հազար 799։ Միայն մահվան ելքով պատահարները չեն աճել․ 2018-ին՝ 343 դեպք, 19-ին՝ 341։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Մնացեք տանը և մի մոտեցեք պատուհաններին․ հզոր հարձա...
Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանի իշխանությունները հայտնել են Մոսկվայի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող...
ՌԴ դիրքորոշումը չի փոխվել, սահմանափակումների հարցը...
Քիչ առաջ ՀՀ կառավարությունը հաղորդագրություն տարածեց Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին, ընդգծելո...
×
❮
❯